Եվրամիությունը կոչ է արել ՌԴ-ին խուսափել միասեռականների քարոզչությունն արգելող օրենք ընդունելուց

20:02 • 19.05.13

Եվրամիությունը կոչ է արել Ռուսաստանին խուսափել միասեռականների քարոզչությունն արգելող օրենք ընդունելուց, հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով ԵՄ արտաքին քաղաքականության ծառայությանը:

 

ՌԴ Պետդուման մտադիր է մինչև գարնանային նստաշրջանի ավարտը (մինչև հուլիսի կեսերը) ընդունել երեխաների շրջանում միասեռականների քարոզչությունն արգելող օրենքը, որում փոփոխություններ հնարավոր կլինի անել միայն մինչև մայիսի 25-ը:

 

«Եվրամիությունը կոչ է անում Ռուսաստանին խուսափել «միասեռականների քարոզչության մասին» դաշնային օրենքի ընդունումից, որը միության կածիքով կարող է ավելացնել խտրականությունն ու բռնությունը սեռական փոքրամասնությունների հանդեպ», - ասվում է ԵՄ դիվանագիտական ծառայության մամլո հաղորդագրության մեջ, որը հրապարակվել է մայիսի 17-ին, ՌԴ Արտգործնախարարության՝ մարդու իրավունքների հարցով լիազոր ներկայացուցչի և ԵՄ հատուկ ներկայացուցչի միջև Բրյուսելում տեղի ունեցած հանդիպման ավարտին: