Բրիտանացին իրականացրել է առաջին տեսազանգն Էվերեստի գագաթից
Բրիտանացի Դենիել Հյուզն իրականացրել է Էվերեստի գագաթից ամենաառաջին տեսազանգը՝ կապ հաստատելով BBC հեռուստաընկերության հետ։
Ինչպես նշում է BBC-ն, Հյուզը բջջային հեռախոսով զանգահարել է և ներկառուցված տեսախցիկի միջոցով ցույց տվել աշխարհի ամենաբարձր կետից բացվող հիանալի տեսարանը։
Բարեգործական ծրագրերի համար գումարների հայթայթմամբ զբաղվող Հյուզն այս կերպ ցանկանում էր 1.5 մլն դոլար հավաքել բրիտանական Comic Relief բարեգործական կազմակերպության համար, որն ամբողջ աշխարհում պայքարում է աղքատության դեմ։










