Մեծ Բրիտանիայում պայթյունի հետևանքով բարձրահարկ շենք է փլուզվել
Անգլիայի կենտոնում գտնվող Նոթթինգեմշիր դքսությունում գտնվող Նյուարք-օն-Տրենտ քաղաքի շենքերից մեկում պայթյուն է տեղի ունեցել, ինչի արդյունքում տուժել է առնվազն 4 մարդ, հաղորդում է Риа Новости-ն՝ հղում կատարելով BBC-ին:
Ենթադրվում է, որ գազի պայթյուն է տեղի ունեցել: Մարդկանցից մեկին հաջողվել է դուրս բերել բեկորների տակից, սակայն ավերակների տակ կարող են լինել մի քանի մարդիկ:
Դեպքի վայրում աշխատում են հրշեջները և ոստիկանները:










