Իրաքում տեղի ունեցած պայթյունների հետևանքով 8 մարդ է զոհվել

00:58 • 19.05.13

Իրաքում մայիսի 18-ին երկու պայթյուն է տեղի ունեցել, որոնց հետևանքով 8 մարդ է զոհվել, ևս 40-ը վիրավորվել են, հայտնում է Вести.Ru-ն:


Ինչպես
տեղեկացնում է ИТАР-ТАСС-ը, Բաղդադից 40 կմ հարավ գտնվող Լատիֆիա քաղաքում մեքենա է պայթեցվել, ինչի հետևանքով 4 մարդ է մահացել, շուրջ 30-ը տուժել են:


Երկրորդ
պայթյունը տեղի է ունեցել բաղդադից 100 կմ արևմուտք գտնվող Ռամադի քաղաքում՝ մարզական ակումբի հարևանությամբ: Պայթյունի հետևանքով զոհվել է 4 մարդ, 13-ը վիրավորվել են: