600 մլն դոլար.ԱՄՆ-ում Powerball-ի ահռելի ջեքփոթը բաժին է հասել ընդամենը մեկ մարդու
ԱՄՆ-ում Powerball վիճակախաղի 600 մլն դոլարանոց ջեքփոթը բաժին է հասել ընդամենը մեկ մարդու, ով իր հաջողակ տոմսը գնել է Ֆլորիդայում, հայտնում է РБК-ն։
Ինչպես նշում է BBC –ն, հաղթելու հավանականությունը եղել է չնչին՝ 1:175 000 000 հարաբերակցությամբ։ Powerball-ի նախկին ռեկորդը կազմել է 579.9 մլն դոլար, որը, ի տարբերություն այս դեպքի, միաժամանակ շահել է 2 ամերիկացի։
Միացյալ Նահանգների պատմության մեջ ամենախոշոր ջեքփոթը գրանցվել է 2012թ., սակայն 656մլն դոլարը կիսվել է մի քանի հաղթած տոմսերի միջև։










