Հս. Կորեան ևս մի հրթիռ է արձակել դեպի Ճապոնական ծովը

13:46 • 19.05.13

Հյուսիսային Կորեայի իշխանություններն այսօր իրականացրել են գործողության կարճ շառավիղով ևս մի հրթիռի արձակում ՝ դեպի Ճապոնական ծովը, հայտնում է ИТАР-ТАСС-ը։

 

Հարավկորեական «Ռենհապ» գործակալության ուեցած տվյալների համաձայն, հրթիռի արձակումն իրականացվել է Հյուսիսային Կորեայի արևմտյան ափից՝ հյուսիս-արևմուտք ուղղությամբ։

 

Նախօրեին Փհենյանը նույն տեղանքում իրակացրել է գործողության կարճ շառավիղ ունեցող 3 բալիստիկ հրթիռների արձակում։ Մասնագետների կարծիքով, հրթիռների գործողության շառավիղը կազմել է 120 կմ։