Պակիստանում սպանվել է հիմնական ընդդիմադիր կուսակցության փոխնախագահը

21:41 • 19.05.13

Պկիստանում սպանվել է «Շարժում հանուն արդարության» կուսակցության փոխնախագահը: Կուսակցությունը երկրում մայիսի 11-ին անցկացված խորհրդարանական ընտրություններին հիմնական մրցակից ընդդիմադիր ուժն էր: Այս մասին հայտնում է Lenta.ru-ն՝ BBC News-ին հղումով:


Զահրա Շահիդ Հուսեյնի վրա կրակել են Կարաչի քաղաքում գտնվող իր տան մոտակայքում: Նա մահացել է հիվանդանոցի ճանապարհին:


Սպանության պատճառը դեռևս հայտնի չէ: