Թուրքիայում ուղևորատար ավտոբուսի վթարի հետևանքով 6 մարդ է զոհվել
Թուրքական Տոկատ շրջանում վթարի է ենթարկվել իրանական համարանիշով ուղևորատար ավտոբուս, ինչի հետևանքով 6 մարդ է զոհվել։
Ինչպես հայտնում է Росблат-ը, ավտոբուսն ուղևորվելիս է եղել Ստամբուլից դեպի իրանական հյուսիսային Թավրիզ քաղաք։
Բացի զոհերից կա նաև 12 վիրավոր, որից 4 գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում։
Ավելի վաղ ՝ մայիսի 1-ին, Թուրքիայում վթարի էր ենթարկվել ևս մի ուղևորատար ավտոբուս՝ դառնալով 8 մարդու մահվան պատճառ։










