ԱՄՆ-ում մոլեգնած պտտահողմերի զոհ է դարձել 7 մարդ (տեսանյութ)
ԱՄՆ-ի կենտրոնական նահանգներով միանգամից մի քանի պտտահողմ է անցել, ինչի հետևանքով 7 մարդ է զոհվել, ևս 100-ը վնասվածներ է ստացել։
Ինչպես նշում է Вести-ն, ամենաուժեղ պտտահողմերը գրանցվել են Տեխաս և Կանզաս նահանգներում, որտեղ 14 բնակիչ անհետ կորել է։ Տեխասի հյուսիսիում բնական արհավիքը ոչնչացրել է հարյուրավոր բնակելի տներ, պոկել մի քանի տասնյակ կմ էլեկտրահաղորդակցության մալուխներ։
Ականտեսների խոսքերով, պտտահողմը երկինք է բարձրացրել հսկայական ծառեր, մեքենաներ, որոնց մեջ մարդիկ են գտնվել։ Ներկայում տուժած նահանգներում վերականգնողական աշխատանքներ են իրականցվում։
Տեսանյութը կարելի է դիտել այստեղ.










