Հյուսիսային Կորեան 2-րդ հրթիռն է արձակել Ճապոնիայի ուղղությամբ
Հյուսիսային Կորեան մեկ օրվա ընթացքում կարճ հեռահարության երկրորդ հրթիռն է արձակել Ճապոնիայի ուղղությամբ, հայտնում է Российская Газета-ն:
Հյուսիսկորեական արևելյան ափից հրթիռն ուղղվել է Ճապոնական ծով՝ նախորդի հետագծով:
Սա վերջին 3 օրվա ընթացքում Հյուսիսային Կորեայի կողմից 5-րդ հրթիռի արձակումն է:
Ի պատասխան Հարավային Կորեան օդ է հանել 120 կմ խոցման KN-02 բալիստիկ հրթիռները:
Հյուսիսային Կորեայի Կենտրոնական հեռագրական գործակալությունից հայտնել են, որ հրթիռներն արձակվում են զորավարժությունների շրջանակներում, և դա արվում է ինքնապաշտպանական նկատառումներով:










