Սիրիական լրատվամիջոցները հայտնում են Ալ-Կուսեյր քաղաքի գրավման ժամանակ 100 զոհի մասին

12:34 • 20.05.13

Սիրիայի պետական լրատվամիջոցները հաղորդում են, որ առնվազն 100 մարդ է զոհվել Սիրիայի արևմուտքում գտնվող Ալ-Կուսեյր քաղաքը գրավելուն ուղղված գործողության ընթացքում, տեղեկանցում է BBC-ի ռուսական ծառայությունը։


Մի քանի ամիս շարունակ քաղաքում եղել է զինյալ ընդդիմության հենակետը։


Կառավարամետ լրագրողները հաղորդում են, որ բոլոր սպանվածներն «ահաբեկիչներ են» եղել։

 

Ընդդիմության ներկայացուցիչները խոսում են 50 զոհի մասին և նշում, որ մահացածների թվում նաև խաղաղ բնակիչներ կան։ Ավելի վաղ, սակայն, տեղեկություն էր տարածվել այն մասին, որ կառավարական զորքերն անվտանգության միջանցք են թողել, որի միջոցով խաղաղ բնակչությունը դուրս է եկել քաղաքից։

 

Իշխանությունները պնդում են, որ Ալ-Կուսեյրի մեծ մասն այժմ գտնվում է իշխանությունների վերահսկողության տակ։ Այդ տեղեկությունն անկախ աղբյուրների կողմից չի հաստատվել։

 

Ընդդիմադիրները պնդում են, որ քաղաքի վրա իրականացված հարձակմանը մասնակցել են ոչ միայն կառավարական զորքերը, այլև լիբանանյան «Հըզբոլլահ»-ի զինյալները։


Ալ-Կուսեյրը ռազմավարական կարևոր կետ է համարվում։