Թուրքիայում օդապարիկ է ընկել. կա 1 զոհ և 24 վիրավոր

11:03 • 20.05.13

Թուրքիայում օդապարիկ է ընկել, ինչի հետևանքով զոհվել է մեկ, վիրավորվել 24 մարդ։


Ինչպես տեղեկացնում է «Անադոլու» գործակալությունը, զոհն ընկել է օդապարիկից, երբ այն բախվել է մեկ այլ օդապարիկի։

 

Դեպքը տեղի է ունեցել առավոտյան՝ թուրքական ժամանակով 06։00-ի սահմաններում։


Զբոսաշրջիկներ տեղափոխող օդապարիկների բախման հետևանքով զոհված զբոսաշրջիկը բրազիլացի է։

 

Վիրավորների մեծ մասը կոտրվածքներ է ստացել։ Նրանցից մեկի վիճակը շատ ծանր է։ Ականատեսների վկայությամբ՝ բարձրանալու ընթացքում օդապարիկներից մեկը կպել է մյուսի զամբյուղին, ինչի հետևանքով ներքևի օդապարիկի օդով լցված մասը պատռվել է, և այն սկսել է ընկնել։