Նինո Բուրջանաձեն որոշել է Վրաստանի նախագահ դառնալ
Վրաստանի նախագահի պաշտոնին հավակնում է «Միացյալ Վրաստան. ժողովրդավարական շարժում» կուսակցության առաջնորդ Նինո Բուրջանաձեն։
Ինչպես տեղեկացնում է Грузия online-ը, այդ մասին հաղորդագրություն է տարածել «Ժողովրդական ժողով» հասարակական կազմակերպությունը՝ կոչ անելով քվեարկել նրա օգտին։
«Այժմ, ինչպես երբեք, մեր երկիրը կարիք ունի փորձառու քաղաքական գործչի, նախագահի, որն ունի սկզբունքներ և միջազգային հեղինակություն»,-ասված է հաղորդագրության մեջ։
«Ժողովրդական ժողովի» գործադիր խորհուրդը դիմել է ոչ խորհրդարանական ընդդիմությանը, հանրությանն ու Վրաստանին՝ աշնանը կայանալիք նախագահական ընտրություններում Նինո Բուրջանաձեին աջակցելու կոչով։
«Վրաստանն առաջին հերթին ունի այնպիսի նախագահի կարիք, որը հաշվետու կլինի վրացի ժողովրդի առաջ։ Մենք ակնկալում ենք, որ Վրաստանում մրցակցային և արդար ընտրություններ տեղի կունենան»,-ասված է հայտարարության մեջ։










