Գոլանի բարձունքների ուղղությամբ դարձյալ սիրիական կողմից կրակ է բացվել
Գոլանի բարձունքների ուղղությամբ այսօր դարձյալ Սիրիայի կողմից կրակ է բացվել, տեղեկացնում է ԻՏԱՌ ՏԱՍՍ գործակալությունը՝ France Presse գործակալությանը հղումով։
Միջադեպի հետևանքով զոհեր և ավերածություններ չկան։ Թե ինչ զինատեսակից է կրակ բացվել, չի հաղորդվում։
Գոլանի բարձունքները վերջին անգամ հրթիռակոծվել էին անցյալ չորեքշաբթի։ Այդ ժամանակ ականանետներից կրակահերթ էր արձակվել Հերմոն լեռան ուղղությամբ։
Իսրայելը պատասխան կրակ չէր բացել։










