3-ամյա երեխայի ձեռքը մնացել է մսաղացի մեջ (թարմացված)

16:51 • 20.05.13

Մայիսի 20-ին` ժամը 11:39-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Փարպեցի փողոցի բնակարաններից մեկում 3 տարեկան երեխայի ձեռքը մնացել է էլեկտրական մսաղացի մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:


Ինչպես տեղեկացնում է ԱԻՆ կայքը, դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:


Պարզվել է , որ Փարպեցի փողոցի բնակարաններից մեկի բնակիչ Հենրիկ Օ.-ի (ծնվ. 2010 թ.) ձեռքը մնացել է էլեկտրական մսաղացի մեջ, և մսաղացը կտրելու համար երեխային հոսպիտալացնում են թիվ 1 կլինիկական հիվանդանոց:
Ժամը 12։58-ին բժիշկները մսաղացից հանել են երեխայի ձեռքը:

 


14։56

Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի մամուլի քարտուղար Վիկտորյա Անիկինան Tert.am-ին հայտնեց, որ երեխայի ձեռքը վնասված է, և նա այս պահին վիրահատվում է: Վիրահատությունը կատարում է հայտնի միկրո և պլաստիկ վիրաբույժ Արտավազդ Սահակյանը։