Զինված կողոպուտ իսրայելական բանկում. 4 զոհ և լարված իրավիճակ

15:28 • 20.05.13

Իսրայելի հարավի Բիրշեբա քաղաքում երկուշաբթի առավոտյան կողոպտիչները կրակ են բացել Hapoalim բանկում, հայտնում է Jerusalem Post-ը:

 

Կողոպուտի փորձի հետևանքով առնվազն 4 մարդ է զոհվել: Ըստ նախնական տեղեկությունների՝ կողոպտիչներից մեկին արգելափակել են բանկում. նա մի կնոջ պատանդ է վերցրել, ապա կրակել է ինքն իրեն:

 

Զոհերի թվում 3 տղամարդ և մեկ կին կա: Կա նաև 3 վիրավոր, որոնցից մեկի վիճակը ծանր է:

 

Միջադեպի մասին տեղյակ է պահվել երկրի վարչապետը: Ոստիկանները մարդկանց խնդրում են հեռու մնալ դեպքի վայրից: