Պատմության այս օրը. ջինսի ծննդյան օրն ու առաջին աշխարհագրական քարտեզը
Ջինսային հագուստն ավելի քան 200 տարվա պատմություն ունի։ Մի քանի սերունդներ են մեծացել այդ հարմարավետ հագուստով։ Առաջին արտոնագրված ջինսերը թողարկվել են Ամերիկայում, 1850-ին, Լևի Ստրաուս անունով մարդու կողմից, 1 դոլար 46 ցենտ գնով, գրում է calend.ru-ն։
Տաբատները մեծ տարածում ունեին կալիֆոռնիացի ոսկի փնտրողների շրջանում։ Առաջին արտադրական քանակն արագորեն սպառվել է։
Որոշ ժամանակ անց Ստրաուսը Սան Ֆրանցիսկոյում հիմնում է առաջին «Levi Strauss & Co» ընկերությունը։ 1873թ. մայիսի 20-ին այն ստանում է տաբատներ արտադրելու իրավունք։ Հենց այդ ամսաթիվն էլ համարվում է ջինսի ծննդյան օրը։ 1886-ին «Levi’s» ջինսերի վրա հայտնվում է կաշվե հայտնի պիտակը։
«Levi’s» բրենդը մրցակցությունից դուրս էր մինչ 20-րդ դարի կեսերը, երբ հայտնվեցին Lee, Wrangler և Cooper ընկերությունները։

Անտվերպենում տպագրվում է աշխարհում առաջին աշխարհագրական քարտեզը
1570թ. ֆլամանդացի քարտեզագիր Աբրահամ Օրտելիուսը կազմում է ժամանակակից քարտեզի նախատիպը։ 1570թ. մայիսի 20-ին Անտվերպենում (Բելգիա) տպագրվում է աշխարհում առաջին աշխարհագրական քարտեզը, որը բաղկացած է մեծ չափի 53 քարտեզներից։
«Тhеаtrum orbis terrarum» անվանումով հրատարակությունը լիովին արտացոլում էր այն ժամանակ եղած աշխարհագրական գիտելիքները։
Եվ չնայած մի շարք սխալներին՝ այդ քարտեզը 16-17-րդ դարերի ծովագնացների համար դառնում է «աշխարհագրական Սուրբ գիրք»։ Հետագայում այն բազմիցս վերահրատարակվում է։ Օրտելիուսի քարտեզը կարևոր դեր է խաղում քարտեզագրության զարգացման գործում։











