Երևանում «ԿամԱԶ» մակնիշի բեռնատարն ընկել է ձորակը (լուսանկարներ)
Մայիսի 19-ին, ժամը 21.09-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Դավիթ Բեկ փողոցում` հեռուստաաշտարակի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. կա տուժած, տեղեկանում ենք ԱԻ նախարարության կայքից:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ և ՀՆՓԱԻ կենտրոնի փրկարար ջոկատը: Տեղում պարզվել է, որ դեռևս չբացահայտված հանգամանքներում «ԿամԱԶ» մակնիշի 62LO217 պետհամարանիշի ավտոմեքենան ընկել ձորակը:
Փրկարարներն ավտոմեքենայից դուրս են բերել Ավան համայնքի Քուչակ թաղամասի թիվ 47/1 շենքի բնակիչ Ա. Բոզինյանին, ով տեղափոխվել է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ:










