Կրկնակի պայթյուններ Մախաչկալայում. 8 զոհ
Դաղստանի մայրաքաղաք Մախաչկալայի դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության վարչության մոտ երկու մեքենա է պայթել, հայտնում է Life News-ը:
Կրկնակի պայթյունների հետևանքով զոհվել է 8, տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ ստացել 20 մարդ: Սա՝ նախնական տվյալներով:
Նախ պայթել է կառույցի աշխատակիցներից մեկին պատկանող Toyota-ն, ապա ՝ ВАЗ-2108-ը:
Դեպքի վայր են ժամանել օպերատիվ խմբեր և բուժաշխատողներ:










