Նելսոն Մանդելայի աղջիկները դատի են տվել նրան՝ իր միջոցները տնօրինելու իրավունքից զրկելու համար
Նելսոն Մանդելայի աղջիկները դատի են տվել իրենց հորը՝ պահանջելով նրան զրկել սեփական միջոցները և գեղարվեստական գործերը տնօրինելու իրավունքից, հայտնում է ИТАР-ТАСС-ը:
Նախկինում Յոհանեսբուրգի դատարանը Մանդելայի դատապաշտպան Իսմայիլ Այոբուին արգելել էր տնօրինել նրա ֆինանսները, անձնական և իրավաբանական գործերը:
Այոբուն այժմ ներկայացնում է Մանդելայի աղջիկների շահերը. նրանք ցանկանում են իրենց հոր ստեղծած արվեստի գործերը վաճառելու իրավունք ունենալ:
Վերջին մի քանի տարիներին Հարավային Աֆրիկայի Հանրապետության առաջին սևամորթ նախագահի շրջապատի մարդիկ փորձում են առանց նրա գիտության վաճառել նրա հետ կապ ունեցող իրերը:
2005-ին Մանդելան դատի էր տվել իր փաստաբանին՝ մեղադրելով իրեն գործեր վերագրելու և դրանք վաճառելու համար:










