Մոսկվայում ահաբեկչություն է կանխվել, սպանվել են գրոհայիններ
Մոսկվայում 2 գրոհային է սպանվել, մեկը ձերբակալվել է, ահազանգում է РИА Новости-ն՝ տեղեկացնելով, որ Ռուսաստանի մայրաքաղաքում Դաշնային անվտանգության ծառայությունն ահաբեկչություն է կանխել:
Հատուկջոկատայիններից մեկը վիրավոր է:
Հայտնի է, որ ահաբեկիչներն արգելափակվել են, և երբ հրաժարվել են հանձնվել, կրակ է բացվել:
Russia Today-ը նույն առնչությամբ հայտնում է, որ ահաբեկիչները նախապատրաստում էին անցել Աֆղանստանում և Պակիստանում:










