ԱԺ-ում մեկնարկել է հերթական քառօրյան. օրակարգում են Կառավարության նոր ծրագիրը և գազի թանկացման հարցը (ուղիղ)
Այսօր մեկնարկել է Ազգային ժողովի հերթական քառօրյա նիստը։ Այսօրվա նիստի նկատմամբ հետաքրքրությունը բավական մեծ է, քանի որ ակնկալվում է Կառավարության նոր ծրագրի ներկայացումը և դրան հավանություն տալու հարցը։
Հինգշաբթի օրը տեղի կունենա նաև գազի թանկացման վերաբերյալ հարցի քննարկումը, որին հրավիրված են նաև ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, Էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանը և Հանրային ծառայությունների հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանը։
Ուրբաթ օրն էլ նախատեսվում է Արմավիրի մարզում կարկտահարությունից տուժած համայնքներին աջակցության հարցը։
Ներկայացնում ենք ԱԺ աշխատանքները ուղիղ միացմամբ։










