Այրվել է «Հայմամուլի»՝ Ուլնեցի–Ահարոնյան խաչմերուկում գտնվող կրպակը

12:02 • 20.05.13

Ոստիկանությունում մայիսի 19-ին՝ ժամը 03.00-ին, հաղորդվել է, որ Երևանի Ա.Ահարոնյան և Կ.Ուլնեցի փողոցների խաչմերուկում գտնվող «Հայմամուլ»-ի կրպակում հրդեհ է բռնկվել, տեղեկացնում են Ոստիկանության մամուլի ծառայությունից:


Պարզվել է, որ նույն օրը՝ ժամը 02.57-ին, հրդեհ է բռնկվել Ահարոնյան փողոցի թիվ 7 շենքի դիմաց գտնվող «Հայմամուլ» ՓԲԸ կրպակում, ինչի հետևանքով այրվել է 6 քմ տարածք:


Հրդեհը մարվել է նույն օրը, ժամը 03.33-ին մեկ մարտական հաշվարկի ուժերով: Հրդեհի առաջացման պատճառներն ու նյութական վնասի չափը պարզվում են: Նախապատրաստված նյութերն ուղարկվել են ՀՀ ԱԻՆ: