Երևանի Բագրևանդի փողոցում վրաերթի են ենթարկել 54-ամյա կնոջ
11:57 • 20.05.13
«Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենան մայիսի 19-ին՝ ժամը 16.50-ի սահմաններում, Երևանի Բագրևանդի փողոցում վրաերթի է ենթարկել 54-ամյա կնոջ։
Ինչպես տեղեկացնում են Ոստիկանության մամուլի ծառայությունից, կինը մարմնական վնասվածքներով տեղափոխել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
Placeholder










