Մենք կանգնած էինք ՆԱՏՕ-ի դռների մոտ, իսկ այժմ անգամ միջանցքում չենք. Թարգամաձե
Վրաստանը կանգնած էր ՆԱՏՕ-ի դռների մոտ, իսկ այժմ, թվում է, անգամ միջանցքում չէ։ Այդ մասին հայտարարել է «Միացյալ ազգային շարժում» կուսակցության պատգամավոր Գիվի Թարգամաձեն։
Ինչպես տեղեկացնում է Грузия online-ը, պատգամավորի խոսքով՝ վարչապետ Բիձինա Իվանիշվիլիի լավատեսական հայտարարությունները ՆԱՏՕ-ի մասին միայն հռետորաբանություն են, որոնք արվում են իրական գործողությունները թաքցնելու նպատակով, որոնք կառավարությունն ու վարչապետն անում են Ռուսաստանին ընդառաջ։
«ՆԱՏՕ-ին ինտեգրումը «քաղաքական այնպիսի խաղերի» ոլորտ չէ, ինչպիսիք ընտրություններն են։ Այն ամենից հետո, ինչ արեց կառավարությունը, մենք ինտեգրման գործընթացից հետ ենք մնացել, մենք ՆԱՏՕ-ի ուղիղ առջևում էինք, սակայն այժմ, ինձ թվում է, անգամ միջանցքում չենք»,-ասել է Թարգամաձեն։
Նա հիշեցրել է վարչապետ Իվանիշվիլիի այն հայտարարությունները, որոնցում նշվում էր, թե այն, ինչ արել է Եվրոպան իրենց համար, բավարար է, և իրենք ավելին չեն ուզում։
«Եթե վարչապետը կարծում է, որ եվրոպական գործընթացը տարբեր է եվրատլանտյանից, ապա դա ևս մեկ մեծ սխալ է»,-հայտարարել է վրացի պատգամավորը։










