Րաֆֆի Հովհաննիսյանը չուներ բարոյական որևէ իրավունք` խախտելու փակ հանդիպման սկզբունքը. ԲՀԿ

14:05 • 20.05.13

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության քարտուղար Տիգրան Ոիրիխանյանը արձագանքել է «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի՝ երեկ Անի հյուրանոցում կայացած բաց քննարկումից հետո տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ արած այն հայտարարությանը, թե ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը իր հետ մասնավոր զրույցում ավելի վաղ անկեղծացել է, որ ինքը երբեք դուրս չի գա իշխանության դեմ։


«Ես պաշտոնապես տեղեկացնում եմ, որ այդ մեջբերումները թերի են և ոչ ստույգ: Աղավաղված է խոսակցության բուն էությունը: Ինչ վերաբերվում է քաղաքական և մարդկային էթիկայի նորմերին, ապա Րաֆֆի Հովհաննիսյանը չուներ բարոյական որևէ իրավունք` խախտելու փակ հանդիպման սկզբունքը և համատեքստից դուրս ներկայացնելու ոչ լիարժեք տեղեկատվություն: Այնուհանդերձ, մենք սա գնահատում ենք որպես պահի տակ արված զգացմունքային անճշտություն, հակառակ պարագայում չենք բացառում հրապարակել առանձնազրույցի ամբողջական ձայնագրությունը, որի արդյունքում իր համակիրների բազմաթիվ հարցերին ստիպված կլինի պատասխանել հենց Րաֆֆի Հովհաննիսյանը: Նշեմ նաև, որ նրանց հանդիպմանը ներկա են եղել նաև ԲՀԿ-ից Վ. Օսկանյանը, Վ. Հովհաննիսյանը, Ն. Զոհրաբյանը, Ժառանգությունից` Հ. Խուրշուդյանը, Ռ. Հակոբյանը»,- մասնավորապես ասել է Տիգրան Ուրիխանյանը: