Խաբարովսկի երկրամասում աշխատակիցը կացնով սպանել է ղեկավարին՝ աշխատավարձ չտալու համար

12:17 • 20.05.13

ՌԴ Խաբարովսկի երկրամասում «Վեսնա» փայտամթերման ընկերության ղեկավարն իր աշխատակիցներին ժամանակին աշխատավարձ չի տվել, ինչի դիմաց ստիպված է եղել կյանքով վճարել, տեղեկացնում է saytoday.ru-ն։

 

Ընկերության աշխատակիցը կացնահարելով սպանել է նրան։ Դաժան սպանությունը կատարելու կասկածանքով ձերբակալվել է ընկերության 28-ամյա աշխատակիցը։

 

Հարցաքննության ընթացքում ձերբակալվածը պատմել է, որ սպանության դրդապատճառը եղել է աշխատավարձի պարտքը։

 

Կասկածյալի խոսքով՝ նա աշխատավարձ է ստացել, սակայն պարզել է, որ այն զգալիորեն քիչ է։ Ղեկավարը ուշադրություն չի դարձրել վերահաշվարկ իրականացնելու նրա բազմաթիվ խնդրանքներին։ Այդ ժամանակ էլ աշխատակիցը պլանավորել է սպանությունը։ Նա կացնով հարվածել է ղեկավարի գլխին։ Ստացած վնասվածքներից տղամարդը մահացել է։


Սպանության փաստով հարուցվել է քրեական գործ։
 

Հետաքննություն է տարվում դեպքի բոլոր մանրամասները ճշտելու համար։ Կասկածյալն արդեն ընդունել է մեղադրանքը։