Իտալացին բողոքի ակցիա է նախաձեռնել Հռոմի Սբ. Պետրոս տաճարի գմբեթի վրա (լուսանկարներ)
Երկուշաբթի օրը Իտալիայի քաղաքացի Մարչելո դի Ֆինիցիոն բարձրացել է Հռոմի Սբ. Պետրոսի տաճարի գմբեթի վրա՝ «Դադարեցրեք սպանդը», «Հռոմի պապ, արա այնպես, որ Իտալիան դուրս գա եվրոգոտուց» գրություններով պաստառներով և Իտալիայի դրոշով, հաղորդում է Газета.Ru-ն:
Մարչելո դի Ֆինիցիոն իտալացի ձեռնարկիչ է: Նա արդեն երրորդ անգամ է նման քայլի դիմում: Ֆինիցիոյի կարծիքով ԵՄ-ն է իտալական ներդրումային ոլորտի անկման և գործազրկության պատճառը:















