ԱՄՆ-ում կայծակը «կճպել է» ծառը (լուսանկարներ)

18:36 • 21.05.13

«Նման բան մենք դեռ չէինք տեսել»,- գրում է Huffington Post-ը՝ ներկայացնելով կայծակի և ծառի «հարաբերման» հետաքրքրական դրվագ:

 

ԱՄՆ-ի Այովա նահանգի Դուբյուքի Լերաս քոլեջի տարածքում կայծակը «կճպել» է ծառը. այն այնպես է հարվածել, որ ծառը կեղևազրկվել է՝ կեղևը երկու կես է եղել և ընկել աջ ու ձախ:

 

Առայժմ կճպված ծառի ապագան հայտնի չէ, նշում է աղբյուրը, քանի որ հնարավոր է նույն կերպ վնասված լինի նաև ֆլոեմը՝ նյութափոխանակության համար պատասխանատու «հյուսվածքը», ինչի դեպքում ծառի գոյատևումն անհնարին է: