Ձերբակալվել են Բաթումիի քաղաքապետարանի մի քանի աշխատակիցներ

12:14 • 21.05.13

Վրաստանի ֆինանսների նախարարության քննչական ծառայությունը ձերբակալել է Բաթումիի քաղաքապետարանի մի քանի աշխատակիցների, տեղեկացնում է Грузия online-ը։

 

Մասնավորապես, ձերբակալվել են Բաթումիի քաղաքապետարանի տեխնիկական հսկողության ծառայության աշխատակիցները։

 

Ինչպես հայտարարել է Բաթումիի քաղաքապետարանի աշխատակազմի ղեկավար Նուկրի Դեկանաձեն, այդ ծառայության աշխատակիցները հարցաքննության են կանչվել՝ հեծանվային ճանապարհի կառուցման հետ կապված։