Չինական պայթուցիկների գործարանում պայթյունի հետևանքով կա մեկ տասնյակ զոհ
Չինասատանի արևելյան Շանդոն նահանգի պայթուցիկների գործարանում երկուշաբթի տեղի ունեցած պայթյունի հետևանքով կա 13 զոհ, հայտնում է Xinhua լրատվականը:
Միջադեպի հետևանքով 19 մարդ վիրավորվել, 20-ն անհետ կորած է համարվում:
Գործարանը պատկանում է Poly Explosives պետական ընկերությանը, որը նոր է և տարեկան 30.000 տոննա դինամիտ է արտադրում:
Դեպքի վայրում աշխատում են փրկարարները:










