Գվատեմալայում չեղյալ է հայտարարվել նախկին բռնապետի ցմահ ազատազրկման վճիռը

09:25 • 21.05.13

Գվատեմալայի սահմանադրական դատարանը մայիսի 20-ին չեղյալ է հայտարարել ավելի վաղ երկրի նախկին բռնապետ Խոսե Ռիոս Մոնտի գործով կայացված 80 տարվա ազատազրկման դատավճիռը։

 

Ինչպես հայտնում է Лента-ն, դատարանի համաձայն` հետաքննությունը պետք է շարունակվի։ 86-ամյա Մոնտը 80 տարվա ազատազրկման վճռից հետո բանտում է անցկացրել ընդամենը 1 օր, ինչից հետո նրան տեղափոխել են ռազմական հոսպիտալ։

 

Մոնտն իշխանության է եկել 1982թ.՝ հեղաշրջման արդյունքում, և ղեկավարել է երկիրը մինչ 1983թ.։ Այդ ընթացքում բռնապետն իրականացրել է ռազմական հանցագործություններ։

 

Մոնտը դարձել է առաջին լատինամերիկացի առաջնորդը, որը դատապարտվել է սեփական ազգի դեմ կատարած հանցագործությունների համար։