Պանամայում ԱՄՆ արտահանվելու համար նախատեսված 2.5 տոննա կոկային է հայտնաբերվել

08:43 • 21.05.13

Պանամայի ոստիկանությունը հայտնաբերել է մոտ 2.5 տոննա կոկային և ձերբակալել թմրանյութի բեռի ենթադրյալ տեղափոխողին. տեղեկացում է gazeta.ru-ն։


Թմրանյութը հայտնաբերվել է երկրի կարիբյան ափին։ Ենթադրյալ թմրավաճառը Հոնդուրասի բնակիչ է։ Ոստիկանությունը նաև գտել է երկու նավակ, որով բեռը նախատեսված է եղել հասցնել Միացյալ Նահանգներ։


Այս տարվա սկզբից Պանամայում առգրավվել է ավելի քան 8 տոննա թմրանյութ, որից մոտ 7.5 տոննան՝ կոկային է եղել։