Գերմանուհին մտել է McDonald’s ու դեպի տիեզերք տոմս շահել

16:08 • 21.05.13

Գերմանական Մադեբուրգ քաղաքի բնակչուհի Հայկե Դյուստերհյոֆթն իր այցը McDonald’s-ի արագ սննդի սպասարկման կետերից մեկը երբեք չի մոռանա. բանն այն է, որ գերմանուհին դեպի տիեզերք տոմս է շահել։

 

Ինչպես նշում է Euromag-ը, Հայկեն McDonald’s է մտել իր գործընկերոջ հետ սնվելու համար և մասնակցել այնտեղ անցկացվող ակցիային։ Հաշիվը փակելուց հետո Հայկեն ու գործընկերը բաժակի միջից պատահականության սկզբունքով հանել են թղթի կտորներ, որոնց վրա նշված է եղել նրանց շահումը։

 

Գործընկերը շահել է անվճար պաղպաղակ, իսկ այ հաջողակ գերմանուհուն «բաժին է հասել» թռիչք դեպի տիեզերք։
Այսպիսով՝ 2014թ. Հայկե Դյուստերհյոֆթը որպես SXC շաթլի 2-րդ օդաչու կթռչի տիեզերք՝ դառնալով պատմության մեջ առաջին գերմանուհին, որը նման բան է արել։ 

Ինչպես նշում է Bild-ը, Հայկեի շահումը գնահատվում է 100 հազար դոլար։