Ինգուշեթիայում փոխհրաձգություն է տեղի ունեցել իրավապահների և զինյալների միջև
Ինգուշեթիայում իրավապահները ռազմական գործողություններ են սկսել անհայտ խմբավորման դեմ, որի անդամները փակվել են Ինգուշեթիայի Նազրանի շրջանում գտնվող առանձնատանը և կրակ բացել իրավապահների ուղղությամբ, տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը։
Նրանք բանակցությունների արդյունքում ազատ էին արձակել տանը գտնվող կնոջն ու երեխային, սակայն հրաժարվել էին հանձնվել։
Ինգուշեթիայի ուժային կառույցների աշխատակիցներին հաջողվել է չեզոքացնել երկու զինյալներին թեժ փոխհրաձգությունից հետո։
«Տեղեկություն կա այն մասին, որ զինված բախումների ընթացքում վնասազերծվել է երկու զինյալ, որոնք իրավապահներին դիմադրություն էին ցույց տվել»,-ասել է գործակալության աղբյուրը։
Նա հավելել է, որ գործողության ընթացքում որևէ իրավապահ չի տուժել, սակայն բախումը դեռ շարունակվում է։










