Մամուլի բաժանորդագրությունները չեն կրճատվի. Ֆիննախը հերքում է
Ֆինանսների նախարարությունը հերքում է այսօր «Հրապարակ» թերթի այն տեղեկությունը, թե Ֆինանսների նորանշանակ նախարար Դավիթ Սարգսյանը պետական գերատեսչություններից պահանջել է կրճատել մամուլի բաժանորդագրությունները։
«Մամուլում տարածված տեղեկատվությունը, թե ՀՀ ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանը պաշտոնական գրություն է ուղարկել գերատեսչություններին՝ պահանջելով կրճատել մամուլի բաժանորդագրությունը, որևէ առնչություն չունի իրականության հետ: Պաշտոնապես հայտնում ենք, որ ՀՀ ֆինանսների նախարարությունը նման գրություն գերատեսչություններին չի ուղարկել»,-նշված է նախարարության կայքում զետեղված պարզաբանման մեջ:
Նշենք, որ «Հրապարակ» օրաթերթն այսօր տեղեկացրել էր, որ Դավիթ Սարգսյանի գրություն-հրահանգը հատկապես վերաբերում է ընդդիմադիր մամուլին:










