Կորած Օֆիկ Ավոյանի որոնողափրկարարական աշխատանքները վերսկսվել են

12:00 • 21.05.13

Այսօր առավոտյան՝ ժամը 08:00-ին, Արտակարգ իրավիճակների նախարարությունը վերսկսել է Արարատի մարզի Մասիս գյուղի բնակչուհի՝ 1929թ. ծնված Օֆիկ Ավոյանի որոնողափրկարարական աշխատանքները, որոնք երեկ՝ 22:29-ին, անբարենպաստ եղանակի պատճառով դադարեցվել էին: Այս մասին հաղորդում է ԱԻՆ կայքը:


Tert.am-ի հետ զրույցում ԱԻՆ լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից առավոտյան 11։30-ի դրությամբ հայտնեցին, որ այս պահին կորած քաղաքացու մասին որևէ տեղեկություն չկա:


Հիշեցնենք, որ Մայիսի 20-ին՝ ժամը 19։16-ին, ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Մասիս գյուղի բնակչուհի, 84-ամյա Օֆիկ Ավոյանը ս/թ մայիսի 19-ի՝ ժամը 23։00-ի սահմաններում դուրս է եկել տանից և չի վերադարձել. անհրաժեշտ է օգնություն:


Որոնողափրկարարական աշխատանքները իրականացվել են Մասիս և Բուրաստան գյուղերի մոտակայքում: