Սպիտակամորթ ամերիկացիները Բարաք Օբամային չար են համարում. հետազոտություն
ԱՄՆ Արկանզասի համալսարանը հետազոտություն է անցկացրել, համաձայն որի ավելի մեծ թվով սպիտակամորթ ամերիկացիներ, քան սևամորթներ, կարծում են, որ Բարաք Օբամայի դիմագծերում գերակշռում է չարությունը, հայտնում է pravda.ru-ն՝ վկայակոչելով US News-ին։
Այս հետազոտության արդյունքները կհրապարակվեն Political Psychology ամսագրի հուլիսյան համարում։ Մասնագետները հարցում են անցկացրել ավելի քան 100 մարդու շրջանում՝ սպիտակամորթ, սևամորթ, ասիացիներ, բնիկ ամերիկացիներ։
Նրանց առաջարկվել է դիտել Օբամայի ելույթը 2010-ին, Սպիտակ տանը կազմակերպված ճաշկերույթի ժամանակ։ Սպիտակամորթ ամերիկացիները նույնիսկ ժպտալու և կատակների պահին Օբամայի դեմքին չարություն են նկատել։










