Օկլահոմայում տորնադոյի զոհերի թիվը հասել է 90-ի (թարմացված, լուսանկարներ)
ԱՄՆ Օկլահոմա նահանգում տորնադոյի հետևանքով զոհերի թիվը հասել է 51-ի, որոնցից առնվազն 20-ը երեխաներ են։
Ինչպես տեղեկացնում է gazeta.ru-ն՝ CNN-ի հղումով, բնական աղետի հետևանքով փլուզվել է դպրոցը, որտեղ եղել են երեխաները։
Դեպքի վայրում շարունակվում են փրկարարական աշխատանքները։ 120 հոսպիտալացվածներից 70-ը երեխաներ են։
Ավելի վաղ հաղորդվում էր 37 զոհի մասին։
Իշխանությունները կարծում են, որ բնական աղետի զոհերի թիվը կարող է աճել։ Շարունակվում են փրկարարական աշխատանքները։
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման օգնություն է խոստացել տուժածներին։ Նա Օկլահոմա նահանգն աղետի գոտի է հայտարարել։
09.35 Բնական աղետի զոհերի թիվը հասել է 90-ի։ Նրանց մեծ մասը զոհվել է Օկլահոմա նահանգի Մուր քաղաքում դպրոցի փլուզման հետևանքով։












Լուսանկարները՝ Daily Mail-ի










