Երևանում վրաերթի են ենթարկել 78-ամյա տղամարդու, որը մահացել է հիվանդանոցում
«ՎԱԶ-21010» մակնիշի ավտոմեքենայի վարորդը մայիսի 20-ին՝ ժամը 21.00-ի սահմաններում, Երևանի Գուրգեն Մահարու փողոցի թիվ 122 հասցեի մոտ վրաերթի է ենթարկել 1935 թ. ծնված Միսակ Գազազյանին։
Ինչպես տեղեկացնում են Ոստիկանության մամուլի ծառայությունից, վերջինս մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ, գիտակցության չգալով, մայիսի 21-ին, ժամը 00.30-ին մահացել է:
Կատարվում է քննություն:










