Շիրակի մարզում քաղաքացին շենքից ցած է ընկել
Արտակարգ իրավիճակների նախարարություն այսօր՝ ժամը 11.28-ին ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Շիրակացու փողոցի թիվ 56 շենքից քաղաքացի է ընկել ցած:
Ըստ ԱԻՆ կայքի՝ դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:
Տեղում պարզվել է, որ թիվ 62 շենքի 3-րդ հարկից ընկել է Է. Քոչարյանը (մոտ 65տ), ում հոսպիտալացրել են Գյումրի քաղաքի բժշկական կենտրոն:
ԱԻՆ–ից խոստանում են տրամադրել լրացուցիչ տեղեկություն:










