Սիրիական զորքն իսրայելական ռազմական մեքենա է ոչնչացրել
Սիրիայի Զինված ուժերի հրամանատարությունը հաղորդագրություն է տարածել, որում նշվում է, որ Սիրիայի բանակն այսօր ոչնչացրել է իսրայելական ռազմական մեքենա, որը հատել է շփման գիծը՝ Գոլանի ուղղությամբ։
Ինչպես տեղեկացնում է Սիրիայի ՍԱՆԱ պետական գործակալությունը, Իսրայելն ի պատասխան երկու հրթիռ է արձակել Թել ալ-Ֆարասը կայանից սիրիական Ալ-Զուբեյդիա բնակավայրի ուղղությամբ՝ պատճառելով նյութական վնաս։
Սիրիայի բարձրագույն հրամանատարությունը հայտարարել է, որ իսրայելական կողմից ագրեսիայի դրսևորումը ցուցադրում է սիոնիստների կապը սիրիական իրադարձություններին։
«Նման սադրանքները նպատակ ունեն բարձրացնել զինյալների ոգին, ինչն անկում է ապրել Ալ-Կուսեյրում կրած պարտությունից հետո»,-ասված է տարածված հաղորդագրության մեջ։










