Սիրիական ընդդիմությունը ժողով է գումարել Իսպանիայում

10:57 • 21.05.13

Սիրիայի տարբեր ընդդիմադիր խմբավորումների ներկայացուցիչներ երեկ հավաքվել են Մադրիդում, տեղեկացնում է Взгляд-ը։

 

Քննարկումներին մասնակցել են ընդդիմության շուրջ 80 առաջնորդներ և տարբեր խմբերի անդամներ։ Նրանք քննարկել են միասնական դիրքորոշումը, որոնք պատրաստվում են ներկայացնել Սիրիային նվիրված միջազգային համաժողովի ընթացքում. համաժողովի նախաձեռնողներն են լինելու ՌԴ-ն և ԱՄՆ-ն։

 

Ինչպես հայտարարել է ազգային ընդդիմության ներկայացուցիչ Աբդերահման ալ-Խաշեմ Դեմեքը, տարաձայնությունների առկայությունը նորմալ է մարդկանց համար, որոնք տարբեր գաղափարներ և հայացքներ ունեն, սակայն նրանց գլխավոր նպատակը մեկն է՝ վերջն դնել Սիրիայում արյունահեղություններին և տապալել նախագահ Բաշար ալ-Ասադին։

 

Հանդիպման ընթացքում նաև բարձրացվել է միասնական ղեկավար ունենալու հարցը, որը, մասնակցիներից շատերի կարծիքով, կարող է դառնալ Մուազ ալ-Խաթիբը։
 

Մինչև վերջերս նա զբաղեցնում էր Սիրիայի հեղափոխական և ընդդիմադիր ուժերի կոալիցիայի ղեկավարի պաշտոնը։
Թեև նա դեռևս նոյեմբերին հրաժարական էր տվել այդ պաշտոնից, սակայն կազմակերպությունը չէր ընդունել այն, և նա դեռ շարունակում է պաշտոնավարել։