Լոռու մարզում գայլերը 3 ոչխար են հոշոտել

12:56 • 21.05.13

Արտակարգ իրավիճակների նախարարություն այսօր՝ ժամը 11.25-ին, տեղեկություն է ստացվել, որ ժամը 04.20-ի սահմաններում գայլերը հարձակվել են Լոռու մարզի Ստեփանավան քաղաքի Խորենացու փողոցի թիվ 62 տան բնակչուհի Կ. Ջանախյանին պատկանող ոչխարների վրա։


Ըստ ԱԻՆ կայքի՝ գայլերը հոշոտել են 3 գլուխ ոչխար: