Հատնաբերվել է Մասիսում կորած 84-ամյա կնոջ դին

16:59 • 21.05.13

Արտակարգ իրավիճակների նախարարությունը, մայիսի 20-ին առավոտյան ժամը 8-ին վերսկսելով որոնողափրկարարական աշխատանքները Մասիս և Բուրաստան գյուղերի մոտակայքում, հայտնաբերել է Արարատի մարզի Մասիս գյուղի բնակչուհի՝ 1929 թ. ծնված Օֆիկ Ավոյանի դին:

Ինչպես տեղեկացնում է ԱԻՆ կայքը, երեկ՝ ժամը 22.29-ին, որոնողոփրկարարական աշխատանքները դադարեցվել էին անբարենպաստ եղանակի պատճառով:

Հիշեցնենք, որ Մայիսի 20-ին՝ ժամը 19։16-ին, ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Մասիս գյուղի բնակչուհի, 84-ամյա Օֆիկ Ավոյանը ս/թ մայիսի 19-ի՝ ժամը 23։00-ի սահմաններում դուրս է եկել տանից և չի վերադարձել. անհրաժեշտ է օգնություն:


Որոնողափրկարարական աշխատանքները իրականացվել են Մասիս և Բուրաստան գյուղերի մոտակայքում: