Չինաստանում նորածնին կոյուղին էր գցել 22-ամյա մայրը. նոր մանրամասներ (լուսանկարներ)
Երեկ միջազգային, գրեթե, բոլոր լրատվամիջոցներն անդարադարձել են Չինաստանում տեղի ունեցած զարհուրելի դեպքին, երբ նորածին երեխային փրկարարները հայտնաբերել են զուգարանի խողավակաշարի մեջ։ Ինչպես նշում է Daily Mail-ը, այս դեպքի վերաբերյալ նոր մանրամասներ են պարզվել։
Այսպիսով՝ հայտնի է դարձել, որ փոքրիկի հետ նման դաժան կերպով վարվել է սեփական 22-ամյա մայրը, ով գաղտնի կերպով հետևել է, ինչպես են փրկարարները սղոցում խողովակն ու փրկում անօգնական նորածնին։
Կինն արդեն խոստովանել է ամեն ինչ ոստիկանությանը։ Իրավապահները նրա վարձակալած բնակարանում հայտնաբերել են մանկական խաղալիքներ ու արյան մեջ կորած զուգարանի թուղթ, կտորներ։
22-ամյա մայրն իրավապահներին պատմել է, որ լայն շորերի միջոցով բոլորից գաղտնի է պահել իր հղիությունը, իսկ երեխան էլ հայտնվել է զուգարանի խողովակաշարում, երբ ինքը անսպսելիրորեն ծննդաբերել է։ Միայնակ կինը նաև նշել է, որ արհեստական վիժեցմանը դիմելու համար բավարար գումար չի ունեցել, ուստի որոշել է գաղտնի կերպով ծննդաբերել վարձված բնակարակի զուգարանում։ Արդյունքում երեխան ընկել է կողուղու մեջ, ինչից հետո մայրը այդ մասին հայտնել է տան տիրոջը։
Հրաշքով փրկված երեխան ստացել է պայմանական Baby 59 անուն ու հիմա գտնվում է հիվանադանոցում։ Բժիշկների գնահատմամբ, երեխայի վիճակը կայուն է, և նա այժմ վերականգնվում է։
Ինչպես ավելի վաղ հայտնել էր Tert.am-ը, խողովարաշարը սղոցելուց հետո պարզվել է, որ փոքրիկը մի շարք քերծվաքներ է ստացել մարմնի տարբեր հատվածներում, իսկ ընկերքն էլ միացված է եղել։






















