Իրանում մեկնարկել է Սիրիայի բարեկամների այլընտրանքային կոնֆերանսը
Իրանի մայրաքաղաք Թեհրանում անցկացվում է Սիրիայի բարեկամների կոնֆերանսը՝ 40 երկրների ներկայացուցիչների մասնակցությամբ, հայտնում է իրանական Press TV-ն:
Կոնֆերանսն անցկացվում է «Քաղաքական լուծում, տարածաշրջանային կայունություն» կարգախոսով, նպատակը Սիրիայի ճգնաժամի քաղաքական կարգավորումն է:
Մասնակիցների թվում են Իրաքը, Ալժիրը, Օմանը, Տանզանիան և այլ երկրներ, հիմնականում՝ արտգործնախարարների մալարդակով: Ներկա է նաև Լիբանանի նախկին նախագահ, հայազգի Էմիլ Լահուդը:
Նախկինում Իրանը 2 հանդիպում էր անցկացրել իր դաշնակից Սիրիայի խնդրով, իսկ այս մեկն այլընտրանք է արևմտյան երկրների նույնանուն՝ Սիրիայի բարեկամների կոնֆերանսին:










