«Հըզբոլլահն» ավելի շատ մարտիկներ է ուղարկել Սիրիա՝ անտեսելով ընդդիմադիրների ներկայացրած վերջնագիրը

17:22 • 29.05.13

Լիբանանյան «Հըզբոլլահ» շարժումն անտեսել է ընդդիմադիր Սիրիական ազատ բանակի կողմից ներկայացված 24–ժամյա վերջնագիրը և ավելի շատ թվով մարտիկներ ուղարկել Սիրիա։

 

Այս մասին տեղեկացնում է Al Arabiya-ն՝ հիշեցնելով, որ երեկ ներկայացված վերջնագրի համաձայն՝ «Հըզբոլլահի» մարտիկները պետք է 24 ժամվա ընթացքում դադարեցնեն իրենց ներգրավվածությունը սիրիական հակամարտությանը։ Հակառակ դեպքում ապստամբները «չեն խնայի նրանց»։

 

Հայտնի է դարձել, որ «Հըզբոլլահի» ներկայացուցիչները մասնավորապես ուղարկվել են ռազմավարական տեսանկյունից մեծ կարևորություն ունեցող սիրիական Ալ-Կուսեյր քաղաք, որպեսզի օգնեն նախագահ Բաշար ալ-Ասադին հավատարիմ զորամիավորումներին քաղաքը վերագրավել։