Ամերիկացի դիվանագետները հրազենային վնասվածքներ են ստացել Կարակասի սթրիփ-ակումբներից մեկում

13:11 • 29.05.13

Վենեսուելայում ԱՄՆ դեսպանատան աշխատակիցները հրազենային վնասվածք են ստացել մայրաքաղաք Կարակասի գիշերային ակումբերից մեկում։

Ինչպես տեղեկացնում է Взгляд-ը, վիրավորներից մեկը եղել է դեսպանատան ռազմական կցորդը։

 

«Բժիշկները հաղորդում են, որ նրանց ստացած վնասվածքները կյանքի համար վտանգավոր չեն»,-ասել է ԱՄՆ պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչը։
 

Պետդեպի հայտարարության մեջ չի նշվում, թե որտեղ են հարձակման պահին եղել դեսպանատան աշխատակիցները։
 

Տեղեկություններ կան այն մասին, որ միջադեպը տեղի է ունեցել սթրիփ-ակումբում, կամ դրա մոտակայքում ինչ-որ տեղ։

 

Վենեսուելայի ոստիկանությունը հաղորդում է, որ ամերիկյան դեսպանատան երկու աշխատակիցներ հրազենային վնասվածքներ են ստացել ակումբում սկսված ծեծկռտուքի հետևանքով։

 

Կարակասի ոստիկանության մամուլի քարտուղար Դուգլաս Ռիկոյի խոսքով՝ դիվանագետներից մեկը վիրավորվել է ոտքի և որովայնի շրջանում, իսկ մյուսը՝ որովայնի։

 

Վենեսուելայի և ԱՄՆ-ի հարաբերությունները բավական լարված են։ Մարտին Վենեսուելայի կառավարությունը երկրից արտաքսել էր երկու ամերիկյան ռազմական կցորդների՝ նրանց մեղադրելով բանակի ներկայացուցիչների հետ անօրինական բանակցություններ վարելու համար։
 

Ի պատասխան՝ ԱՄՆ-ն երկու վենեսուելացի դիվանագետների «պերսոնա նոն գրատա» է համարել։