Խորվաթիայի բռնցքամարտի չեմպիոնը նոկդաունի է ենթարկել շվեդ տուրիստին՝ իր հետույքին ձեռք տալու համար

22:45 • 29.05.13

Բռնցքամարտի խորվաթ չեմպիոն Անտե Դելիան նոկդաունի է ենթարկել շվեդ զբոսաշրջիկին, ով կճմթել է նրա հետույքը, հայտնում է Croatian Times-ը:


Միջադեպը տեղի է ունեցել Դուբրովնիկի «Ռևելին» հայտնի ակումբում: Դրանից մեկ օր առաջ Դելիան հաղթանակ էր տարել ալբանացի բռնցքամարտիկի նկատմամբ:


Շվեդ զբոսաշրջիկը, որի անունը հայտնի չէ, ակումբը լքել է աչքի տակ կապտուկով: Տեղացիներն այդ մասին հայտնել են ոստիկանությանը: Այժմ ոստիկանությունը փորձում է պարզել տուժածի ինքնությունը: